Կենսագրություն Նվաճումներ Տեսագրություններ Կապ
Eng .   Rus ·   Հայ





Նարեկ Կազազյանը ծնվել է 1996 թ. Վանաձորում:
Ուսանում է Մ. Թավրիզյանի անվան պետական քոլեջում`
քանոն և դաշնամուր մասնագիտություններով:

2010 թ. Նարեկ Կազազյանը ճանաչվել է հաղթող`

"Դելֆյան խաղեր" Միջազգային մրցույթի /Գրան Պրի, Ոսկե Մեդալ.
ԱՊՀ երկրների Միջազգային մրցույթի/Առաջին մրցանակ.
"Հայաստանը դու ես" Հանրապետական մրցույթի/Առաջին մրցանակ.
Պատանի երաժիշտների հանրապետական Երկրորդ մրցույթի/Դափնեկիր.
Երաժիշտ – կատարողների "Վերածնունդ" միջազգային մրցույթ-փառատոնին/Առաջին մրցանակ և Հատուկ պարգև`
"Կոմիտասի ստեղծագործության լավագույն կատարող"

Նարեկ Կազազյանը Եվրոտեսիլ – Վիենա, 2012 "Eurovision Young Musicians", Միջազգային պատանի երաժիշտների հեռուստամրցույթի դափնեկիր է, որի եզրափակիչ փուլում Վիենայի գլխավոր հրապարակում` Ռատհաուզպլացում, կատարեց Խաչատուր Ավետիսյանի քանոնի համար գրված Երկրորդ կոնցերտը Ավստրիայի Ռադիոի ORF սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ:

Armenia Music Awards 2014 Համազգային երաժշտական մրցանակաբաշխության "Պատանի Վիրտուոզ" տիտղոսակիրն է:
2009-ին Մոսկվայի Կրեմլի պալատում մասնակցել է ԱՊՀ երկրների դասական երաժշտության պատանի կատարողների "Восходящие звезды в Кремле" փառատոնին, ստացել է Ռուսաստանի Առաջին Տիկին`Սվետլանա Մեդվեդեվայից դափնեկրի Դիպլոմ:
"Москва встречает друзей" VI փառատոնի Հանդիսավոր բացմանը Միջազգային երաժշտության տան Սվետլանովյան դահլիճում ելույթ ունեցավ "Մոսկվայի վիրտուոզներ" Պետական կամերային նվագախմբի նվագակցությամբ Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ:

2011 թ. Նարեկ Կազազյանը մասնակցել է`

"Во имя жизни" բարեգործական համերգին Միջազգային երաժշտության տան Սվետլանովյան դահլիճում "Մոսկվայի վիրտուոզներ" Պետական կամերային նվագախմբի նվագակցությամբ: Դիրիժոր` Վլադիմիր Սպիվակով:

՞Русский мир – в Мире՞ նախագծի բարեգործական համերգին: Ելույթ է ունեցել "Մոսկվայի Վիրտուոզներ" Պետական կամերային նվագախմբի նվագակցությամբ: Դիրիժոր` Վլադիմիր Սպիվակով /Իսրաել:

"Владимир Спиваков приглашает" միջազգային փառատոնին, հանդես է եկել "Մոսկվայի վիրտուոզներ" Պետական կամերային նվագախմբի նվագակցությամբ: Դիրիժոր` Վլադիմիր Սպիվակով / Բելոռուս

Ջիվան Գասպարյանի մենահամերգին Միջազգային երաժշտության տան Սվետլանովյան դահլիճում, "Մոսկվայի Վիրտուոզներ" Պետական կամերային նվագախմբի նվագակցությամբ: Դիրիժոր Վլադիմիր Սիմկին:

Վլադիմիր Սպիվակովի Միջազգային բարեգործական հիմնադրամի թոշակառու, 2009թ.
Հայաստանի "Նոր անուններ" ծրագրի մասնակից 2006–ից

Համերգներով հանդես է եկել ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Մոնակոում, Անգլիայում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Արաբական Էմիրատներում, Խորվատիայում, Իսրաելում, Կիպրոսում, Հորդանանում, Պարսկաստանում, Ռուսաստանում, Բելորուսում, Թուրքմենիաստանում: